Անիմեն հայաստանում

Клинок рассекающий демонов

Անցած դարի սկզբին ճապոնացի կինոռեժիսորները սկսեցին առաջին փորձերը` մուլտիպլիկացիայի արևմտյան տեխնիկայի հետ, բայց անիմեն` որպես ժանր, որոշակի հաջողությունների է հասել միայն 1970-ականներին։ Այսօր այն լայն տարածում ունի աշխարհում և համառորեն թափանցում է Հայաստան։ Փորձենք պարզել` դա լավ է, թե վատ…

Անիմե Instagram posts (photos and videos) - Picuki.com
Бродячие псы

Ըստ փորձագետների` ճապոնական անիմեն հայտնի է, որովհետև, ի տարբերություն այլ երկրների մուլտֆիլմերի, այն նախատեսված է ավելի հասուն լսարանի համար։ Հանուն արդարության պետք է ասել, որ անիմեի ժանրային բազմազանությունը շատ մեծ է։

Ամբողջ աշխարհում ճապոնական մուլտֆիլմերի տարածվածությունը չէր կարող անտարբեր թողնել մշակութաբաններին, սոցիոլոգներին և, իհարկե, հոգեբաններին։ Ընդհանուր առմամբ, նրանց նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Մամուլում հրապարակված հոդվածները և հետազոտությունները մեծամասամբ կրում են քննադատական բնույթ։ Չնայած դրան` ցանցում կարելի է գտնել ահռելի քանակությամբ բլոգեր և հարթակներ` նվիրված անիմեին, որոնց մասնակիցներն այս ժանրի բազմամիլիոն երկրպագուներն են։

Վերջին շրջանում Հայաստանում ավելի հաճախ կարելի է հանդիպել դեռահասների, որոնք տարված են անիմեով։ Ընդ որում, նրանցից շատերը նաև սկսում են հետաքրքրվել Ծագող արևի երկրով, նրա մշակույթով և պատմությամբ, ինչպես նաև լեզվով։

Սոնա Սարգսյան | sonasargsyanblog | Page 6
Унесенная Призраками

Մեզ հետ զրույցում մանկական հոգեբանության մոսկովյան կենտրոններից մեկի ղեկավար, հոգեթերապևտ, կլինիկական հոգեբան Մարգարիտա Նեստերենկոն ասաց, որ անիմեն Ճապոնիայում մուլտֆիլմերի առանձին մշակույթ է։

«Ճապոնական հասարակությունը բավական փակ է և ունի իր յուրահատկությունները` կոլետիվիզմ, տուրք ավանդույթներին և աշխատասիրություն, որը հասնում է աշխատամոլության։ Հենց այդ որակների շնորհիվ ճապոնացիները հասել են գիտատեխնիկական զարգացման բարձրագույն մակարդակի, բայց դրանք հաճախ դառնում են դեպրեսիայի և ագրեսիայի դրսևորման պատճառ», — ասաց նա։Հոգեբանի խոսքով` անիմեի սյուժեների հիմքում հաճախ ընկած են պատմություններ, որոնք պարունակում են ագրեսիայի, հուսահատության, կարոտի տարրեր, ինչը գրավում է դեռասահներին` անկախ բնակության վայրից։ «Այդ տարիքի ճգնաժամը ենթադրում է ուժեղ զգացմունքների և ապրումների առկայություն, դեռահասը փորձում է գրականության մեջ, ֆիլմերում գտնել իր նման մարդկանց», — ասաց նա։ Նեստերենկոն կարծում է, որ այստեղ գլխավորը հետևել, որ անընդհատ չնայեն։

«Եթե երեխան անընդհատ ֆիլմեր է դիտում, ապա հավանականությունը մեծ է, որ նա իրեն հաճախ կասոցացնի այս կամ այն կերպարի հետ։ Այդ ժամանակ կասեն, որ ֆիլմը վատ է ազդել դեռահասի վրա։ Իրականում, խնդիրը միշտ նրա հոգեվիճակի, մտերիմների հետ հարաբերությունների մեջ է», — ասաց հոգեբանը։

Վերջում կարելի է ասել, որ անիմեն, ինչպես ցանկացած այլ երևույթ, ունի իր դրական և բացասական կողմերը։ Գլխավորը, որ ճապոնական մուլտֆիլմերի և ցանկացած բանի հանդեպ դեռահասների սերը նրբանկատորեն «վերահսկեն» ավելի փորձառու և պատրաստված ծնողները։

Оставьте комментарий